Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայընը Մյունխենում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց», և առաքելությանն անվանել է «երկադիտակի դիվանագիտություն» ունեցող։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծին՝ Բայրամովը նշել է «Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջները և ընդգծվել այդ պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։