Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է սկսել, բանակում մարտական պատրաստության են բերվել C-300 հրթիռները, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՊՆ-ին հղումով։
«Զորավարժությունների ընթացքում C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնների մարտական հաշվարկները կատարում են տեխնիկան մարտական պատրաստության բերելու, օբյեկտներն օդային հարձակումից պաշտպանելու, պայմանական հակառակորդի հրթիռային հարվածները հետ մղելու և այլ խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պարապմունքների անցկացման հիմնական նպատակը զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացումն է, ինչպես նաև ՀՕՊ ստորաբաժանումների մարտունակության պահպանումը մշտապես բարձր մակարդակի վրա: Ադրբեջանի ՊՆ-ն չի հստակեցրել, թե երկրի որ հատվածում է ակցկացվում զորավարժություն։
Փետրվարի 16-ին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը զորավարժություններ և պայթյուններ է իրականացնում Ներքին Հանդի օկուպացված տարածքում։
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-28-ն Ադրբեջանը հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու համատեղ զորավարժություն էր անցկացրել Թուրքիայի հետ։