Ադրբեջանը ձեռք կբերի իսրայելական Sky Dew համակարգ՝ օդային սպառնալիքների, այդ թվում՝ թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համար, հայտնել է իսրայելական Globes թերթը:
«Sky Dew-ի օդային հայտնաբերման խոշորագույն համակարգերից մեկը համատեղ մշակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության, Պաշտպանական հետազոտությունների և զարգացման գրասենյակի (DDR&D-MAFAT), որը ղեկավարում է դոկտոր Դենի Գոլդը, ինչպես նաև ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության կողմից»,- գրել է թերթը:
Թռչող սարքը կարող է դիտորդական առաքելություններ իրականացնել մի քանի օր անընդմեջ և ուղեկցել մինչև 500 թիրախ՝ ավելի քան 250 կիլոմետր հեռահարության վրա: Աերոստատն արտադրում է Մերիլենդում տեղակայված TCOM ընկերությունը, իսկ ռադիոլոկացիոն համակարգը՝ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը, ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիական Intelligence Online պարբերականը 2023 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ Իսրայելի աջակցությունը վճռորոշ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի իրականացրած գործողության հաջողության համար։ Պարբերականի տվյալներով՝ վերջին 10 տարում Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 10 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա։ 2023 թվականի նոյեմբերին Defense Industry Europe-ն իմացել է 1,2 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում Իսրայելից ПВО Barak MX լրացուցիչ ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Բաքվի ծրագրերի մասին։