Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք նոր դեպք, փոխանցում է վրացական առաջին ալիքի կայքը։
Համաաձայն Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջի տվյալների՝ երկրում գրանցված է կորոնավիրուսի 134 հաստատված դեպք, նրանցից 26-ը ապաքինվել է:
«Կարանտինի ռեժիմում է մնում 5550 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 281-ը»,- ասված է կայքէջի հրպարակման մեջ։