Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 8-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853-ի, հիվանդներից 87-ն արդեն բուժվել է, մահացել է 8 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 196 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 46-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 717 դեպք, 8 մարդ մահացել է, 44-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34,109 դեպք, ապաքինվել է՝ 1,582-ը, գրանցվել է մահվան 725 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 62,589-ի, ապաքինվել է 27,039 մարդ, արձանագրվել է 3,872 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 7,497-ի, ապաքինվել է 494 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 58 դեպք։