Իրանի հարավում սաստիկ ջրհեղեղի հետևանքով 15 մարդ է մահացել, տեղեկացնում է Isna գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ Իրանի Քերման քաղաքում հեղեղվել է Խելիլ Ռուդ գետը, գործակալությանը հայտնել է Ջիրոֆթ նահանգի իրանական Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Ռեզա Ֆալահը:
«Խելիլ-Ռուդ գետի վերին հոսանքում տեղացած անձրևի պատճառով այն անցած գիշեր դուրս է եկել ափերից Ջիրոֆթ քաղաքում և 15 մարդու մահվան պատճառ է դարձել»,- մեջբերում է գործակալությունը Ֆալլահին։
Միաժամանակ՝ Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչի խոսքով, զոհվածների թվում միայն Իրանի մեկ քաղաքացի է, մնացածն Աֆղանստանի քաղաքացիներ են։