Թուրքիայի արևելքում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ցնցումը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 7:46-ին՝ Մալաթիա քաղաքից 44 կիլոմետր դեպի արևելք: Էպիկենտրոնը գտնվել է շուրջ 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։