Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դատավճիռը կայացած է, սակայն ընտրությունները չեն կայացել»,- ճեպազրույցում ասել է նա։
Զուրաբիշվիլին նաև նշել է, որ բնակչության մեծ մասը, ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները չեն ճանաչում արդյունքները։
Այսօր ավելի վաղ Վրաստանում ընդդիմությունը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով փակել էր Թբիլիսիի պետական համալսարան տանող ճանապարհն ու վրաններ տեղադրել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։