Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ: