Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ – Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում: Այս մասին Արցախի նախագահը հայտնել է facebook-ում։
Այցի ընթացքում տեղում զրուցել եմ բնակիչների և զինվորականների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա ծրագրերը: