«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին եւ մեծահասակներին: Աջակցության առաջին ծրագրերի մեկնարկը հայտարարվել է նոյեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ: