Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, 620 հիգիենայի պարագաների հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար: Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան ՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով:
Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Դեռևս ռազմական գործողությունների ընթացքում ԿԽՄԿ-ն պարբերաբար սնունդ և հիգիենայի պարագաներ էր փոխանցում Ստեփանակերտի քաղաքապետարան՝ ապաստարաններում գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար: Կազմակերպությունը նաև բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների։
Նշենք, որ ԿԽՄԿ-ը բացի հումանիտար օգնությունից Արցախում իրականացնում է նաև անհայտ կորածների որոնման և հայտնաբերման աշխատանքներ՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ։