Ստեփանակերտում Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՄՕՍՆ) շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
Մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակիչների, այդ թվում՝ 7 երեխաների: Շարժական հիվանդանոցում խորհրդատվություն, զննում և որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվել որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից:
Զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 368 բնակիչների են օգնություն են ցույց տվել, այդ թվում՝ 41 երեխայի։
Տեղի բնակիչները, որպես կանոն, դիմում են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաևւ սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ատամնաբուժական օգնություն ստանալու համար:
ՄՕՍՆ-ի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ ՄՕՍՆ ստորաբաժանումներն Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան, այնուհետև Ստեփանակերտ:
Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։