Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Նախատեսվում է դիտարկել հարցեր, որոնք առնչվում են ԵԱՀԿ-ի աջակցությամբ հակամարտությունների կարգավորմանը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։