Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Հադրութ և Ֆիզուլի ուղղություններում»,- հավելեց նա:
Հ. Թադևոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1365 աճյուն:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: