Այսօր ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար 3 ջոկատներ զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներ կիրականացնեն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում: Այս մասին հայտնել է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն: