Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ պետությունների ղեկավարների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների անձնական հանդիպումը կկայանա հենց համաճարակաբանական պայմանները թույլ տան: Նման նախաձեռնություն Ռուսաստանը առաջ էր քաշել անցյալ տարի, հիշեցրել է պետության ղեկավարը՝ ապրիլի 21-ին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում, հաղորդում է TACC-ը:
Նա շեշտել էր, որ «միջուկային հնգյակի» երկրները հատուկ պատասխանատվություն ունեն անվտանգության ոլորտում:
«Անցյալ տարի մենք առաջ քաշեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարների հանդիպման նախաձեռնությունը, որը կիրականացվի՝ հենց համաճարակաբանական պայմանները թույլ տան»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ բաց է միջպետական լայն համագործակցության համար:
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս համաշխարհային գործերում ՄԱԿ-ի առանցքային դերի պահպանման և ամրապնդման օգտին»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա նշեց, որ Մոսկվան ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը և արդեն շատ բան է արել Սիրիայում իրավիճակը կայունացնելու և Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար:
«Ռուսաստանը, ինչպես գիտեք, հիմնական դեր խաղաց Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում»,- հիշել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով։
Հակամարտության գոտում իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: