Պուտինը Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։
«Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որպեսզի սահմանի կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսաստանը մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը։ Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը»,-փոխանցում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
Նախնական տեղեկություններով՝ նախօրեին համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացուցիչները հետ քաշվեն։ ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ այսօր նախատեսված բանակցություններին ադրբեջանակն կողմը չի ներկայացել։