Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին։
Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի աշխատակազմը: Նշվել է, որ պատարագին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Գործադիր և Օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի անդամներ։
Հիշեցնենք, որ Գարեգին երկրորդն ասյ օրերին գտնվում է Արցախում: Նա Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ է ունեցել: