Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կայանալիք հանդիպմանը մի շարք հարցերի թվում կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:
ТАСС- ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարների հանդիպման ընդարձակ օրակարգի շուրջ: Մնացած խնդիրները, որոնք ընդգրկված չեն Ժնևում չորեքշաբթի կայանալիք բանակցությունների ծրագրում, կարող են քննարկման դրվել հենց առաջնորդների նախաձեռնությամբ:
Վերջում, ինչպես ասաց Ուշակովը, մնում են տարածաշրջանային խնդիրները՝ Մերձավոր Արևելք, Սիրիա, Լիբիա, իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակ, կարգավորում Աֆղանստանում, իրավիճակ Կորեական թերակղզում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինա: