Արցախի ՊԲ-ն զոհված զինծառայող չունի:
Արցախում այժմ ռազմական գործողություններ չեն ընթանում:
Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: