Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ՀՀ պաշտպանության նախարարի այցը Արցախ, և փաստորեն, արդարացրել է Արցախի խաղաղ բնակչի սպանությունը։
«Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից Ադրբեջանի տարածաշրջան ապօրինի այցելությունը Երևանի կողմից հերթական սադրանքն է»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այդ քայլը սրում է «իրավիճակը»:
Ինչ վերաբերում է սահմանային տարածքում ջրատարի վերանորոգմամբ զբաղվող Արցախի խաղաղ բնակչի կանխամտածված սպանությանը, որը մամուլի ծառայությունում «միջադեպ» են անվանել և հայտարարել, թե իբր խաղաղապահներն ու ադրբեջանական կողմը տեղեկացված չեն եղել ջրատարի վրա նախատեսվող աշխատանքների մասին:
Բաքվի ԱԳՆ-ում հայտարարել են նաև, որ «Շուշիի հարակից տարածքներում որևէ վերանորոգման աշխատանք իրականացնելը ոչ մի տրամաբանություն չունի»՝ հաշվի առնելով այն, որ այդ ժամանակ Շուշի քաղաքում միջոցառում էր անցկացվում Ադրբեջանի նախագահի և երկրի պաշտոնատար անձանց մասնակցությամբ: