Դեկտեմբերի 24-ին կատարվել է 184 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31757 քաղաքացու հետազոտություն, որից 4745-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- նշվում է հաղորդագրության մեջ։