ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցվածը լի էր ստերով, մանիպուլիացներով։
Այս մասին ԼՂ հակամարտության բանակցային թեմայով տված հարցարզրույցում նշեց ՀՀ երրոդր նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այդ մեծամիտ արտահայտությունը, թե իբր նա տիրապետութմ է բանակցային գործընթացի ամբողջ ինֆորմացիային, ուղղակի բացահայտ սուտ է։ Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջ տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին։ Փաստաթուղթ ընթերցելով դա անհնար է։ Ես նույնպես ամբողջապաես տեղյակ չեմ եղել։ Կար Էդվարդ Նալբանդյան, ով վարում էր բանակցությունները»։
Ըստ Սարգսյանի, եթե տիրապետում էին, ինչու 2019-ին ընկան թակարդը, երբ հիմք ընդունեցին նոր բանակցություններ։ «Մի ամբողջ տարի խաբում էին ժողովրդին, որ չկան բանակցություններ, բայց մենք զգուշացնում էինք։ Դա Լավրովը բացահայտեց։ Ի վերջո, խայտառակվեցինք ամբողջ աշխարհով մեկ»,-նշեց Սարսգյանը։