Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը:
Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում։ «Յարըմջա (Մարդակերտի շրջան) բնակավայրի շրջանում արձանագրվել է հաստատված շփման գծի խախտում», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ: