• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Մայիս 2022 00:27
  • 458.98
  • 485.74
  • 7.81
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արցախի նկատմամբ շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները. Գարեգին Բ

Արցախ, Հասարակություն,
17 Ապրիլ 2022 14:20
ShareShareShare
Наш Telegram
Արցախի նկատմամբ շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ:

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ»

Սիրելի հավատավոր զավակներ,
Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ համախմբվեցին հուսալքված ու շփոթահար առաքյալները և Հարության բերկրությունն ու մխիթարությունը իրենց սրտում՝ Քրիստոսի կենարար վարդապետությունը տարածեցին աշխարհում և տերունապատվեր սիրո պատգամը հաստատեցին հավատացյալների հոգիներում։

Այսօր մենք և ազգիս աշխարհասփյուռ հավատավոր զավակները համախմբված եկեղեցիներում՝ Վերնատանը հավաքված առաքյալների պես զգում ենք Տիրոջ օրհնաբեր ներկայությունը, յուղաբեր կանանց հետ տեսնում թափուր գերեզմանը, լսում Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»։
Քրիստոսի Հարության տոնը մարդու հանդեպ աստվածային անսահման սիրո, մեղքի ու մահվան հանդեպ հաղթանակի տոնն է։ Փրկչի սերը թեև հանդիպեց ատելության ու թշնամանքի, սակայն Տերը երբեք չտարակուսեց և չընկրկեց։ Մարդկանց նկատմամբ Նրա հոգատարությունը թեև բախվեց մերժումի, Նրա բերած ճշմարտությունը հակադարձվեց կեղծիքով, բայց Քրիստոս իրագործեց Իր առաքելությունը՝ հանուն մարդկության փրկության, և հարություն առնելով հաշտություն հաստատեց աշխարհի և Աստծո միջև։

Արդարև, հարությունը այնտեղ է, որտեղ տերունավանդ սերն է հաղթանակում։ Հարության փրկարար շնորհով զորանում են հավատացյալ անձերը և արժանի դառնում հավիտենական կյանքի։ Հարությունը կենդանություն է բերում մեղքերով ծանրաբեռնված հոգիներին և մարդու ընթացքը ամուր պահում հույսի, սիրո և արդարության մեջ։
Քրիստոսի փրկագործությամբ արշալույսված դարերի հոլովույթում հարության հավատն ու շնորհը վերափոխել են անձերի ու ժողովուրդների, գոտեպնդել պատուհասների ու փորձությունների մեջ, զորություն պարգևել հաղթահարելու խաչելությունները, վեր հառնելու գողգոթաներից և հաղթանակած քայլելու հարուցյալ կյանքի ճանապարհով։ Այս ճշմարտությամբ ներշնչված է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը օրհնաբանում Տիրոջ հրաշափառ Հարությունը՝ ասելով. «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ»։

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր մարդկության կյանքը ալեկոծված է պառակտումներով, հակառակություններով, ազգամիջյան ատելության կորստաբեր ընթացքներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգների մեջ է աշխարհը ծավալվող քաղաքական զարգացումներով, որոնք հանգեցնում են միջպետական, տնտեսական և սոցիալական լրջագույն խնդիրների, խաթարում են երկրների և ժողովուրդների ներդաշնակ համակեցությունը։ Աղոթենք, որ փոխհասկացողության և համերաշխության ոգին առավել զորանա մարդկանց մեջ, և խաղաղությունը տիրի ողջ աշխարհում, հատկապես այս օրերին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների կյանքում: Թող Աստծո առաջնորդությամբ մարդկության կյանքում շուտափույթ հանգուցալուծում գտնեն բոլոր բարդ ու մտահոգիչ իրավիճակները՝ զերծ պահելու աշխարհը նոր աղետներից։

Մեր Տերը այսօր էլ մարդկությանը տալիս է խաղաղության, եղբայրսիրության պատգամները և կոչում ապրելու աստվածապաշտությամբ ու մարդասիրությամբ։ Միայն հարուցյալ ընթացքով, Քրիստոսի պատվիրանների համաձայն ապրելով կարող ենք նոր կյանք արարել, որպեսզի, ըստ առաքյալի հորդորի, «ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4)։

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Հարության ավետիսն այսօր առանձնակի մխիթարություն ու սփոփանք է բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի պատերազմի արհավիրքներ ապրած մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր այս պահին էլ վշտերի, նեղությունների մեջ են, անկայուն խաղաղության ու անապահովության պայմաններում։ Հատկապես այս դժվարին ժամանակներում մեր կյանքը հավատքի և հավատո գործոց կարիքն ունի, որպեսզի հարատևի հարության ուրախության մեջ և բարեզարդվի նորանոր իրագործումներով ու հայրենաշեն ձեռքբերումներով։ Ազգային մեր անդաստանում հարուցյալ կյանքը նաև նշանակում է ողջախոհություն, անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից՝ առ հայրենին հավատարմություն և ազգին անսակարկ նվիրում։
Այս ոգով մեր կյանքից պիտի մերժենք անտարբերությունը, անհանդուրժելի, աղետաբեր հարմարվողականությունը և հզորություն, միաբանություն ու առաջընթաց ապահովենք աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շեն ու բարօր ապագա՝ սերունդներին։
Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, ներհասարակական ու ներքաղաքական անհանգստություններով ու լարվածությամբ։ Մտահոգ ենք մեր հայրենյաց սրբազան մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները։ Սիրելի արցախցիներ, Մենք քաջ գիտենք ձեր հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու հաստատակամությունը։ Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարությունների հանդիման և շենացնելու եք ձեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, որ պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ազգովի զորակից լինենք ծանր փորձությունների միջով անցնող Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, նեցուկ դառնանք կարիքի մեջ գտնվող մեր ազգակիցներին և գոտեպնդված հարության հույսով՝ նվիրական մեր երկիրը դարձնենք հրաշափառ հարության իրական վկայարան։

Հայրապետիս հայցն է առ հարուցյալ Տերը, որ ազգս հայոց տեսնի իր կրած տառապանքների վարձքը և կերտի սրբազան հայրենիքի վերածնունդը։
Մաղթանաց այս աղոթքը Մեր շուրթերին և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով հարուցյալ Փրկչի երկնառաք օրհնությունն ու օգնականությունը և գահակալության արևշատ ու արդյունավոր տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Զատկական այս լուսապայծառ առավոտ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված և խնդրում, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր Հարության շնորհները հեղի մարդկության կյանքին, Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղություն, բարօրություն ու ապահովություն։ Թող հարության կենարար խորհրդով զորացյալ ազգս հայոց իրականության առաջնորդի նախնյաց և մեր նվիրական իղձերն ու տեսիլքները՝ ի փառս մեր երկրի և ի հավետ պայծառություն մեր ժողովրդի։ Տիրոջ սերը, խնամքը և ողորմությունը թող հովանի լինեն ազգիս ու հայրենյաց, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Tags: ԱրցախԳարեգին ԲՀիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնՊատգամ

Առնչվող Նորություններ

Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը. ադրբեջանցիների վանդալիզմը շարունակվում է

Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը. ադրբեջանցիների վանդալիզմը շարունակվում է

23 Մայիս 2022 00:16

Armenian Military Portal Telegram – ալիքը ներկայացրել է Շուշիում գտնվող հայկական պատմական Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը, որոնք նկարահանվել են այսօր։...

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել

22 Մայիս 2022 22:11

Մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ երկու ակտիվիստներ Արցախի դրոշով բեմ են բարձրացել։ Այս մասին իր Telegram-ալիքում...

Փաշինյանը Միշելին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Փաշինյանը Միշելին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

22 Մայիս 2022 20:37

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի...

Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ

Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ

22 Մայիս 2022 19:56

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժողովրդագրական խնդիրը Արցախի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից մեկն է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի...

  • Լուրեր
Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը. ադրբեջանցիների վանդալիզմը շարունակվում է

Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը. ադրբեջանցիների վանդալիզմը շարունակվում է

23 Մայիս 2022 00:16
Կադիրովը Լուգանսկում չեչեն մարտիկների հաջող առաջխաղացման մասին է պատմել

Կադիրովը Լուգանսկում չեչեն մարտիկների հաջող առաջխաղացման մասին է պատմել

22 Մայիս 2022 23:34
Վաղն առավոտյան՝ ժամը 8։00-ից, կսկսվեն բողոքի անհնազադության ակցիաները. Սաղաթելյան

Վաղն առավոտյան՝ ժամը 8։00-ից, կսկսվեն բողոքի անհնազադության ակցիաները. Սաղաթելյան

22 Մայիս 2022 23:19
ՆԱՏՕ-ի ընդլայնումն աշխարհում լարվածության աճի նախադրյալներ է ստեղծում. ՀԱՊԿ քարտուղար

ՆԱՏՕ-ի ընդլայնումն աշխարհում լարվածության աճի նախադրյալներ է ստեղծում. ՀԱՊԿ քարտուղար

22 Մայիս 2022 22:57
Ալիևը Միշելի հետ զրույցում Բաքվի 5 սկզբունքների «առանցքային դերի» մասին է նշել

Ալիևը Միշելի հետ զրույցում Բաքվի 5 սկզբունքների «առանցքային դերի» մասին է նշել

22 Մայիս 2022 22:40
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել

22 Մայիս 2022 22:11
Բրյուսելում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

22 Մայիս 2022 21:37
Թեհրանում գնդակահարել են Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանման սպային

Թեհրանում գնդակահարել են Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանման սպային

22 Մայիս 2022 21:21
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

22 Մայիս 2022 20:55
Փաշինյանը Միշելին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Փաշինյանը Միշելին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

22 Մայիս 2022 20:37
Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ

Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ

22 Մայիս 2022 19:56
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

22 Մայիս 2022 19:49
Դիլիջանում մեկնարկել է հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

Դիլիջանում մեկնարկել է հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

22 Մայիս 2022 19:35
Թուրքիայի կառավարությունը մայիսի 23-ին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը. ԶԼՄ

Թուրքիայի կառավարությունը մայիսի 23-ին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը. ԶԼՄ

22 Մայիս 2022 19:22
Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ԱԳՆ է կանչվել

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ԱԳՆ է կանչվել

22 Մայիս 2022 19:00
Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Շուշիում բնակեցնել 20-25 հազար մարդ

Օկուպացված Շուշիի փողոցներից մեկն Ադրբեջանի իշխանությունները Աթաթուրքի անունով են կոչել

22 Մայիս 2022 18:44
Դրական փոփոխություններ իրականացներու համար պետք է միավորենք մեր ջանքերը. Քերոբյան

Դրական փոփոխություններ իրականացներու համար պետք է միավորենք մեր ջանքերը. Քերոբյան

22 Մայիս 2022 18:30
Թուրքական ռազմաբազան Իրաքում անօդաչուների հարձակմանն է ենթարկվել

Թուրքական ռազմաբազան Իրաքում անօդաչուների հարձակմանն է ենթարկվել

22 Մայիս 2022 18:09
Արմեն Մուրադյանը վարակվել է կորոնավիրուսով

Երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը շարունակվում են. Արմեն Մուրադյան

22 Մայիս 2022 17:55
Քանի դեռ Հարութի նման տղաներ կան, հայի գոյապայքարը շարունակվելու է. մայոր Մանուչարյանի պատմությունը

Քանի դեռ Հարութի նման տղաներ կան, հայի գոյապայքարը շարունակվելու է. մայոր Մանուչարյանի պատմությունը

22 Մայիս 2022 17:32
Կիսամերկ ակտիվիստը Կաննի փառատոնի կարմիր գորգ է դուրս եկել

Կիսամերկ ակտիվիստը Կաննի փառատոնի կարմիր գորգ է դուրս եկել

22 Մայիս 2022 17:07
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 7-10 աստիճանով

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

22 Մայիս 2022 16:41
Ստեփանակերտում մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնությունը

Ստեփանակերտում մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնությունը

22 Մայիս 2022 16:21
Մոսկվայում թալանել են TikTok-ի ներկայացուցչության գրասենյակը

Մոսկվայում թալանել են TikTok-ի ներկայացուցչության գրասենյակը

22 Մայիս 2022 15:53
Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռով

Ստեղծված իրավիճակում հայկական մշակութային խմբերի այցն Արցախ առավել պահանջված է. ԱՀ նախագահ

22 Մայիս 2022 15:30
Թուրքիայում հարցվածների ավելի քան 60 տոկոսը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը

Խոշոր վթար Թուրքիայում. կան զոհեր

22 Մայիս 2022 15:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

«Հաղթանակը հայի գենի մեջ է». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

22 Մայիս 2022 14:48

Արտարժույթի փոխարժեքներն այսօր

22 Մայիս 2022 14:26
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

22 Մայիս 2022 14:05
Իսպանիան մեղմացնում է մուտքի կանոնները

Իսպանիան մեղմացնում է մուտքի կանոնները

22 Մայիս 2022 13:50
«Ազնավուրը՝ դասական հնչողությամբ»․ ազդարարվում է համաշխարհային նախագծի մեկնարկը

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

22 Մայիս 2022 13:28
ԱՆ-ն կոչ է անում դեմ քվեարկել հակածխախոտային օրենքի դրույթները հետաձգելու մասին նախագծին

Հայաստանում «կապիկի ծաղիկով» վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ խոսնակ

22 Մայիս 2022 13:04
ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխանում է ՌԴ-ի հետ ռազմական բախում թույլ չտալը. Բլինկեն

Բլինկենը Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները Թեյլոր Սվիֆթի երգով է բնութագրել

22 Մայիս 2022 12:53
Հերթական ապացույցներն՝ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերաբերյալ

Ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում կատարվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած դիրքերից. Թաթոյան

22 Մայիս 2022 12:31
Մարտակերտի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացել

Մարտակերտի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացել

22 Մայիս 2022 12:16
ԱՀԿ-ն «կապիկի ծաղիկ» վարակի վերաբերյալ նոր թվեր է հրապարակել

ԱՀԿ-ն «կապիկի ծաղիկ» վարակի վերաբերյալ նոր թվեր է հրապարակել

22 Մայիս 2022 11:46
Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը

Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը

22 Մայիս 2022 11:24
Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր ու վնասներ. Արցախի ՄԻՊ

Տեղահանվածների հաստիքների կրճատումը որևէ կոշտ ու անտարբեր մոտեցման արդյունք չէ. Արտակ Բեգլարյան

22 Մայիս 2022 11:00
Մայրաքաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

22 Մայիս 2022 10:40
Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը. ադրբեջանցիների վանդալիզմը շարունակվում է
Արցախ

Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը. ադրբեջանցիների վանդալիզմը շարունակվում է

23 Մայիս 2022 00:16

Armenian Military Portal Telegram – ալիքը ներկայացրել է Շուշիում գտնվող հայկական պատմական Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը, որոնք նկարահանվել են այսօր։...

Կարդալ
Կադիրովը Լուգանսկում չեչեն մարտիկների հաջող առաջխաղացման մասին է պատմել
Աշխարհում

Կադիրովը Լուգանսկում չեչեն մարտիկների հաջող առաջխաղացման մասին է պատմել

22 Մայիս 2022 23:34

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ալիքում Չեչնիայից դեպի Լուգանսկ մեկնած զինյալների հաջող առաջխաղացման մասին է պատմել։ Նա հրապարակել է կադրեր, որտեղ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ