Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի հերթական խախտումն են արձանագրել։
Այս մասին նշվում է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության տեղեկագրում։
Ըստ աղբյուրի՝ հրադադարն այս անգամ խախտել է հայկական կողմը։ Զոհեր և վիրավորներ չկան։
Նշենք, որ ապրիլի 15-ին ադրբեջանական կողմը Մարտակերտի հատվածում փորձել էր խախտել չեզոք գոտին և առաջ գալ։ Ինչպես նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ՝ խաղաղապահ առաքելության ջանքերի շնորհիվ հակառակորդը վերադարձել է ելման դիրքեր։