Արցախում Թումոյի ամբողջական կրթական ցանցի հիմքը դրված է: Այսօր Մարտունիում և Ասկերանում բացված Թումո տուփերը 2015-ից գործող Ստեփանակերտի կենտրոնի և ամիսներ առաջ գործարկված Մարտակերտի տուփի հետ միասին նորարական կրթությամբ կապահովեն Արցախի բոլոր պատանիներին։ Այս մասին նշվում է ԹՈՒՄՕ կենտրոնի Facebook-յան էջում։
«Ավելին` այսօր բացման միջոցառման ընթացքում Թումոյի և ԱՀ ղեկավարները համաձայնության եկան Արցախում կրթական ցանցի ընդլայնման վերաբերյալ, որի սկիզբը կդրվի՝ Կարմիր Շուկայում Թումո տուփ հիմնելով:
Մարտունիի և Ասկերանի տուփերի մեկնարկը տրվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության նախարար Անահիտ Հակոբյանի, համայնքային իշխանությունների, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի, Թումո Ստեփանակերտի առաջադեմ շրջանավարտների և նորաթուխ թումոցիների մասնակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։