«Le Figaro»-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է UNESCO-ին՝ Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական գերեզմանատան ոչնչացման հարցով՝ կասկածի տակ դնելով կազմակերպության հետագա գոյությունը:
«Բարև UNESCO։ Կարող եք հանդիսավոր կերպով հարցնել Բաքվի իշխանություններին, թե ինչո՞ւ է անհետացել 2020թ. նոյեմբերին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հին Շեն գյուղի հայկական գերեզմանատունը: Եթե ոչ, ապա ո՞րն է ձեր առաքելությունը»,- գրել է Բյուիսոնը։