Մինսկի խմբի համանախագահներն առանձին-առանձին շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Արևմուտքի և Ռուսաստանի լարված հարաբերությունների պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը սառեցվել է։
Նա ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին խոսք լինել չի կարող։
Նրա խոսքով՝ մեզ մնացել է միայն կարմիր գիծ, իսկ ավելի ճիշտ՝ մեկ կարմիր գիծ, սա Արցախի կարգավիճակի հարցն է․ բացառվում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, և Արցախի ողջ համայնքը համախմբված է այս հարցում։
Հիշեցնենք, որ Երևանի Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խմբագրած «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։