Չնայած կորուստերին՝ Արցախի սահմանամերձ Վաղուհաս գյուղում ավելի քան 650 բնակիչ շարունակում է ապրել և կերտել 230 փոքրիկի ապագան։
Վաղուհասը Մարտակերտի մյուս համայնքներից տարբերվում է նրանով, որ այստեղ փոքրիկ բնակիչները գերակշռում են։ Ամեն ընտանիք նվազագույնը 6 երեխա ունի։ Շատ երեխաներ ունենալը գյուղի հին ավանդույթներից է, և այստեղ դա հայրենասիրության դրսևորում է համարվում։
Վաղուհասում էլ չլուծված սոցիալական խնդիրերը բազմաթիվ են, բայց դրանք աշխատասեր արցախցուն այդքան էլ չեն հուզում։ Այսօր վաղուհասցիներին մտահոգող ամենակարևոր խնդիրն անվտանգությունն է։
Արցախյան առաջին պատերազմում վաղուհասցի գումարտակի հրամանատար Սերգեյ Աբրահամյանը վստահ է՝ 44- օրյա պատերազմի մասին հայաստանյան իշխանությունը տեղյակ էր։
Արցախի տարածքների կորուստն էլ դավաճանություն է համարում։
Արցախյան 44-օրյա պատերազմում չորս զոհ տված Վաղուհասում չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել։ Բնակիչներն ասում են՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ին հայտարարության պարտավորությունները, ուստի, խաղաղություն էլ չի հաստատվի։
Այստեղ էլ են մտահոգված են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելիս, երբ երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, Արցախը հնարավոր է՝ Ադրբեջանի մաս դառնա։ Համայնքի բնակիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել պատերազմին՝ չլքելով իրենց տները կռիվ տալով և պաշտպանելով հայրենի գյուղը։ Հիմա էլ պատրաստ են նույնն անել։
«Մենք չենք պատկերացնում, թե ոնց կարող ենք լինել Ադրբեջանի կազմում։ Տենց բան չի կարող լինել, մենք համաձայն չենք»,,- ասաց Վաղուհասի բնակիչ Հայասեր Ստեփանյանը։
Իսկ պատերազմից հետո կան մարդիկ, որ բնակություն են հաստատել գյուղում։
Նրանց թվում է Ժյուլվեռն Սևյանը, որն ընտանիքի հետ Վաղուհաս է տեղափոխվել։ Նա մեկն է Չարեքթարի այն տղամարդկանցից, որոնք հրաժարվել էին հանձնել գյուղը: Այսօր էլ վստահ հայտարարում է՝ Չարեքթար վերադառնալու է։
«Մենք դեռ «Տաք ջրում» լողալու ենք, հետ ենք բերելու։ Ով հանձնելու է, նա էլ հետ է բերելու»,- եզրափակեց արցախցին։