Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ՊԲ ստորաբաժանումները հարավ-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ այսօր և երեկ ՀՀ ՊՆ-ն ևս անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությանը: ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես էր եկել, իբրև թե, իր դիրքերի գնդակոծման մասին հաղորդագրություններով, որոնք դարձյալ հերքվել էին հայկական կողմից: