Արցախի Հանրապետությունում շուտով կմեկնարկի նոր՝ 2022-2023 ուսումնական տարին: ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը՝ նախարարի կարգադրությամբ, պատրաստվում է «Ուշադրությու՛ն, երեխաներ են» ուժեղացված տասնօրյակին: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 1-10-ը Հանրապետությունում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրությու՛ն, երեխաներ են» կարգախոսով: Այդ ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերակարգերն ավելի կմոտեցվեն դպրոցներին և նրանց մերձակա խաչմերուկներին: Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողները կլինեն կրթօջախներում և կանցկացնեն դասախոսություններ՝ երթևեկության կանոնների վերաբերյալ:
Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու համար ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում երթևեկության մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: