Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 16-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում հոկտեմբերի 16-ի ցերեկը սպասվում է +20-ից +23 աստիճան տաքություն: Հոկտեմբերի 17-ի ցերեկը սպասվում է +12-ից +16, գիշերը՝ +21-ից +25 աստիճան տաքություն: