Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում հոկտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է +12-ից +15 աստիճան տաքություն: հոկտեմբերի 24-ին ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկը հասնելով +16-ից +20: