«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ Արցախում է եւ ակտիվ հանդիպումներ է ունենում:
Տեղեկացանք, որ երկուշաբթի օրը լրանում է Սերժ Սարգսյանի մայրիկի՝ տիկին Նորայի մահվան մեկ տարին: Այդ առիթով Հայաստանից նախկին քաղաքական և ոչ քաղաքական էլիտան՝ նախկին ու ներկա պաշտոնյաները, գնալու են Արցախ: Նաև հենց դա է պատճառը, որ այս պահի դրությամբ արդեն ազատ հյուրանոցներ գրեթե չկան Արցախի մայրաքաղաքում:
Մեծ թվով մարդիկ են Հայաստանից մեկնելու Արցախ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի մայրիկի մահվան մեկ տարվա տարելիցի արարողությանը: