Դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Երևան քաղաքում դեկտեմբերի 4-5-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Արցախում դեկտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է +1-ից +4 աստիճան տաքություն: Դեկտեմբրի 5-ի գիշերը սպասվում է -2-ից +2, իսկ ցերեկը՝ 0-ից +4 աստիճան տաքություն: