• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Մարտ 2023 00:49
  • 388.07
  • 416.17
  • 5.07
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ

Արտաքին քաղաքական, Արցախ,
28 Հունվար 2023 11:29
ShareShareShare
Наш Telegram
Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ
telegram

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը Լաչինի միջանցքի արգելափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ: 

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, հայտնել է Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտոււղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում:

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա:

Բացի այդ, Դոնֆրիդի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա են նաև այլ խոչընդոտներ:

«Դրանից զատ, իհարկե, առկա է տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով, թե հայկական և թե ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն»,- պնդում է Դոնֆրիդը:

Նա նկատում է՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:

«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա:

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում, շեշտում է Դոնֆրիդը:

«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա:

Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք, նշում է նա:

Դրա հետ մեկտեղ, դիվանագետը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը:

Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատում է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

telegram
Tags: ԱՄՆԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ

Առնչվող Նորություններ

Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Խաղաղապահները դիրքավորվել են առաջխաղացում իրականացրած ադրբեջանցիների բարձունքում

26 Մարտ 2023 00:02

Խաղաղապահներն ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար բանակցություններ են վարում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։  «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանից պահանջել են հետ քաշել ուժերը նախկինում զբաղեցրած դիրքեր

25 Մարտ 2023 21:00

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները Բաքվից...

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

25 Մարտ 2023 19:22

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է: Այս մասին Facebook-յան իր էջում...

Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

25 Մարտ 2023 18:03

Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Արցախում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի...

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

25 Մարտ 2023 16:39

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել։ Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։ Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, որ Ստեփանակերտ...

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. մանրամասները հայտնի են

Փաշինյանը Միշելին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել

25 Մարտ 2023 16:13

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմի...

Ավելին
  • Լուրեր
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Խաղաղապահները դիրքավորվել են առաջխաղացում իրականացրած ադրբեջանցիների բարձունքում

26 Մարտ 2023 00:02
5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը

5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը

25 Մարտ 2023 23:32
Հայաստանի հավաքականը  պարտություն կրեց Թուրքիայից

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Թուրքիայից

25 Մարտ 2023 23:05
Մարդասպան սովորույթներ․ այս 3 «անմեղ» բաներն ամեն օր թունավորում են մեր օրգանիզմը

Մարդասպան սովորույթներ․ այս 3 «անմեղ» բաներն ամեն օր թունավորում են մեր օրգանիզմը

25 Մարտ 2023 22:12
Հայաստան-Թուրքիա. 1-1` առաջին խաղակեսից հետո

Հայաստան-Թուրքիա. 1-1` առաջին խաղակեսից հետո

25 Մարտ 2023 22:02
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանից պահանջել են հետ քաշել ուժերը նախկինում զբաղեցրած դիրքեր

25 Մարտ 2023 21:00
Դանդաղեցնում են ծերացումը և պաշտպանում քաղցկեղից. կանանց սննդակարգի 3 ամենակարևոր մթերքները

Դանդաղեցնում են ծերացումը և պաշտպանում քաղցկեղից. կանանց սննդակարգի 3 ամենակարևոր մթերքները

25 Մարտ 2023 20:50
Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան

Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան

25 Մարտ 2023 19:29
Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

25 Մարտ 2023 19:22
Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

25 Մարտ 2023 18:03
Երկրպագուների միասնական երթ` Հայաստան-Թուրքիա խաղից առաջ (ուղիղ)

Երկրպագուների միասնական երթ` Հայաստան-Թուրքիա խաղից առաջ (ուղիղ)

25 Մարտ 2023 17:50
Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

25 Մարտ 2023 16:39
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. մանրամասները հայտնի են

Փաշինյանը Միշելին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել

25 Մարտ 2023 16:13
Գեղարքունիքում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է. ԶԼՄ

Գեղարքունիքում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է. ԶԼՄ

25 Մարտ 2023 15:50
Երգչուհի Դիանա Արբենինան «Ночные снайперы» խմբի հետ Երևանում հանդես կգա նոր շոու ծրագրով

Երգչուհի Դիանա Արբենինան «Ночные снайперы» խմբի հետ Երևանում հանդես կգա նոր շոու ծրագրով

25 Մարտ 2023 14:50
ԱՄՆ-ում շոկոլադի գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

ԱՄՆ-ում շոկոլադի գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

25 Մարտ 2023 14:29
«Այս վայրում է կառուցվում Հայաստանի ապագան»․ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի շինհրապարակը

«Այս վայրում է կառուցվում Հայաստանի ապագան»․ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի շինհրապարակը

25 Մարտ 2023 13:55
Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երիտասարդ կինը ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվողը կալանավորվել է․ ՔԿ

25 Մարտ 2023 13:30
Ինչպիսի՞ ջինսե տաբատներ ընտրել գարնանը և ո՞ր գույնի տաբատներն են թրենդային (Լուսանկարներ)

Ինչպիսի՞ ջինսե տաբատներ ընտրել գարնանը և ո՞ր գույնի տաբատներն են թրենդային (Լուսանկարներ)

25 Մարտ 2023 13:04
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

25 Մարտ 2023 12:37
ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ հակամարտության, բայց նախատեսում է վճռորոշ գործել․ Բայդեն

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ հակամարտության, բայց նախատեսում է վճռորոշ գործել․ Բայդեն

25 Մարտ 2023 12:20
Աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը վաճառվում է 300 միլիոն դոլարով

Աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը վաճառվում է 300 միլիոն դոլարով

25 Մարտ 2023 11:53
Մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորները տարհանվել են

Երևանի մետրոպոլիտենը Հայաստան-Թուրքիա հանդիպման հետ կապված կաշխատի հատուկ ռեժիմով

25 Մարտ 2023 11:25
Մոսկվայից ժամանելուն պես Արցախի նախագահը մերձավորներին երկու որոշման մասին է հայտնել․ ԶԼՄ

Մոսկվայից ժամանելուն պես Արցախի նախագահը մերձավորներին երկու որոշման մասին է հայտնել․ ԶԼՄ

25 Մարտ 2023 11:02
Փոխարժեքները Հայաստանում. դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է

Հայաստանում մարտի 25-ի փոխարժեքները. դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ

25 Մարտ 2023 10:48
Սպասվում են տեղումներ․ եղանակը Հայաստանում և Արցախում

Սպասվում են տեղումներ․ եղանակը Հայաստանում և Արցախում

25 Մարտ 2023 10:21
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը
Արցախ

Խաղաղապահները դիրքավորվել են առաջխաղացում իրականացրած ադրբեջանցիների բարձունքում

26 Մարտ 2023 00:02

Խաղաղապահներն ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար բանակցություններ են վարում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։  «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Կարդալ
5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը
Առողջություն

5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը

25 Մարտ 2023 23:32

Մեր առողջությունը մեր ձեռքերում է. այս պարզ ճշմարտությունը արժե հիշել: The Voice -ն առանձնացրել է մի շարք վտանգավոր սովորույթներ։ Նստակյաց...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ