• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Մարտ 2023 00:54
  • 388.07
  • 416.17
  • 5.07
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ես Պուտինին հասանելիություն չունեմ, ես գտնվում եմ շրջափակման մեջ. Վարդանյան

Արցախ, Հասարակություն,
28 Հունվար 2023 17:25
ShareShareShare
Наш Telegram
Ես Պուտինին հասանելիություն չունեմ, ես գտնվում եմ շրջափակման մեջ. Վարդանյան
telegram

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական հեղինակավոր France TV  հեռուստաընկերությանը՝  «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից։

Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում, – նշել է Վարդանյանը։ «Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար»,-նշել է նա։

Ըստ Արցախի պետնախարարի՝ սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ «Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայերը սերունդներով ապրել են հազարամյակներ շարունակ։ Իսկ նախագահ Ալիևը պարզ ասել է, որ տեսնում  է Արցախն առանց  հայերի․ ով ուզում է հեռանալ, թող հեռանա։ Սա անընդունելի է, քանի որ սա ոչ միայն էթնիկ զտում է, այլև նախազգուշացում, թե թույլ չենք տա, որ հայերը մնան Արցախում իրենց սեփական մշակույթով, ավանդույթներով, չեն ուզում ընդունել, որ հայերը տարբերվում են, ունեն իրենց սեփական արժեքներն  ու օրենքները։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Սա բացարձակ խախտում է մեր ինքնորոշման իրավունքը` էթնիկ զտման սպառնալիքով։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ իրենց սեփական ժողովրդի իրավունքները խախտվում են, մի երկիր, որտեղ 45 տարի շարունակ մեկ ընտանիք է վերահսկում, մի երկիր, որտեղ մարդիկ աղքատ են և միայն հարուստների մի փոքր խումբ է վերահսկում նավթից և գազից ստացվող ամբողջ եկամուտը, մեզ թելադրում է, թե ինչպես մենք պետք է ապրենք իրենց վերահսկողության տակ։ Սա անընդունելի է»,-նշել է նա։

Անդրադառնալով Եվրոպան դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահման ուղարկելուն, Վարդանյանը նշել է, որ  այդ  առաքելությունը Հայաստանի սահման են ուղարկել, ոչ թե Արցախ։ «Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք»,-նշել է նա։

Ռուբեն  Վարդանյան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին իսկապես հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար։ 

«Երկրորդը, ցանկանում եմ ասել, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի նախագահ լինելու պատասխանատվությունն է հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը չունի մարդու իրավունքների,  մարդասիրական արժեքների ընկալում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է»,-նշել  է նա։

France TV  – ի լրագրողի հարցին, որ Վարդանյանը  Ռուսաստանից է և կապեր ունի Վլադիմիր Պուտինի հետ, արդյո՞ք Պուտինը չափազանց զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում ձեզ պաշտպանել,Վարդանյանը պատասխանել է, որ խաղաղապահները  մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին։

«Ես ծնվել եմ Հայաստանում, իսկ մայրական կողմս Արցախից է։ Ես 20 տարի շարունակ Արցախում շատ ծրագրեր եմ իրականացրել։ Իմ որդին ծառայել է բանակում, իմ դուստրն ապրել է այստեղ։  Ես հպարտ եմ լինել հայ, ով հաջողությունների է հասել Ռուսաստանում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Բոլորս գիտենք, որ խաղաղապահները  մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին, որոնք իրենց «էկոակտիվիստ» են անվանում։ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Արցախում խաղաղության համար 2020թ․ նոյեմբերին, երբ փաստաթուղթը ստորագրվեց։

Ես հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է և  շատ տարբեր շահեր հետապնդող կողմեր կան։ Սակայն հավատում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ոչ թե առանձին-առանձին, այլ միասին։ Որովհետև ես հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա»,-նշել է նա։

Հարցին, արդյո՞ք խոսում է  Վլադիմիր Պուտինի հետ, Վարդանյանը բացասական պատսախան է տվել։ «Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն  պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ»,-նշել է Վարդանյանը։

telegram
Tags: ԱրցախՇրջափակումՌուբեն ՎարդանյանՎլադիմիր Պուտին

Առնչվող Նորություններ

Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Խաղաղապահները դիրքավորվել են առաջխաղացում իրականացրած ադրբեջանցիների բարձունքում

26 Մարտ 2023 00:02

Խաղաղապահներն ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար բանակցություններ են վարում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։  «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանից պահանջել են հետ քաշել ուժերը նախկինում զբաղեցրած դիրքեր

25 Մարտ 2023 21:00

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները Բաքվից...

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

25 Մարտ 2023 19:22

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է: Այս մասին Facebook-յան իր էջում...

Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

25 Մարտ 2023 18:03

Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Արցախում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի...

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

25 Մարտ 2023 16:39

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել։ Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։ Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, որ Ստեփանակերտ...

«Այս վայրում է կառուցվում Հայաստանի ապագան»․ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի շինհրապարակը

«Այս վայրում է կառուցվում Հայաստանի ապագան»․ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի շինհրապարակը

25 Մարտ 2023 13:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել և ցույց է տվել, թե որտեղ է գտնվելու Ակադեմիական քաղաքը։ Նա նշել...

Ավելին
  • Լուրեր
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Խաղաղապահները դիրքավորվել են առաջխաղացում իրականացրած ադրբեջանցիների բարձունքում

26 Մարտ 2023 00:02
5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը

5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը

25 Մարտ 2023 23:32
Հայաստանի հավաքականը  պարտություն կրեց Թուրքիայից

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Թուրքիայից

25 Մարտ 2023 23:05
Մարդասպան սովորույթներ․ այս 3 «անմեղ» բաներն ամեն օր թունավորում են մեր օրգանիզմը

Մարդասպան սովորույթներ․ այս 3 «անմեղ» բաներն ամեն օր թունավորում են մեր օրգանիզմը

25 Մարտ 2023 22:12
Հայաստան-Թուրքիա. 1-1` առաջին խաղակեսից հետո

Հայաստան-Թուրքիա. 1-1` առաջին խաղակեսից հետո

25 Մարտ 2023 22:02
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանից պահանջել են հետ քաշել ուժերը նախկինում զբաղեցրած դիրքեր

25 Մարտ 2023 21:00
Դանդաղեցնում են ծերացումը և պաշտպանում քաղցկեղից. կանանց սննդակարգի 3 ամենակարևոր մթերքները

Դանդաղեցնում են ծերացումը և պաշտպանում քաղցկեղից. կանանց սննդակարգի 3 ամենակարևոր մթերքները

25 Մարտ 2023 20:50
Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան

Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան

25 Մարտ 2023 19:29
Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող ճանապարհը փակ է

25 Մարտ 2023 19:22
Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

Ադրբեջանցիները խախտել են Արցախի հետ շփման գիծը և դիրքային առաջխաղացում իրականացրել

25 Մարտ 2023 18:03
Երկրպագուների միասնական երթ` Հայաստան-Թուրքիա խաղից առաջ (ուղիղ)

Երկրպագուների միասնական երթ` Հայաստան-Թուրքիա խաղից առաջ (ուղիղ)

25 Մարտ 2023 17:50
Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի բնակիչներ են կալանավորվել

25 Մարտ 2023 16:39
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. մանրամասները հայտնի են

Փաշինյանը Միշելին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել

25 Մարտ 2023 16:13
Գեղարքունիքում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է. ԶԼՄ

Գեղարքունիքում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է. ԶԼՄ

25 Մարտ 2023 15:50
Երգչուհի Դիանա Արբենինան «Ночные снайперы» խմբի հետ Երևանում հանդես կգա նոր շոու ծրագրով

Երգչուհի Դիանա Արբենինան «Ночные снайперы» խմբի հետ Երևանում հանդես կգա նոր շոու ծրագրով

25 Մարտ 2023 14:50
ԱՄՆ-ում շոկոլադի գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

ԱՄՆ-ում շոկոլադի գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

25 Մարտ 2023 14:29
«Այս վայրում է կառուցվում Հայաստանի ապագան»․ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի շինհրապարակը

«Այս վայրում է կառուցվում Հայաստանի ապագան»․ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի շինհրապարակը

25 Մարտ 2023 13:55
Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երիտասարդ կինը ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվողը կալանավորվել է․ ՔԿ

25 Մարտ 2023 13:30
Ինչպիսի՞ ջինսե տաբատներ ընտրել գարնանը և ո՞ր գույնի տաբատներն են թրենդային (Լուսանկարներ)

Ինչպիսի՞ ջինսե տաբատներ ընտրել գարնանը և ո՞ր գույնի տաբատներն են թրենդային (Լուսանկարներ)

25 Մարտ 2023 13:04
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

25 Մարտ 2023 12:37
ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ հակամարտության, բայց նախատեսում է վճռորոշ գործել․ Բայդեն

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ հակամարտության, բայց նախատեսում է վճռորոշ գործել․ Բայդեն

25 Մարտ 2023 12:20
Աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը վաճառվում է 300 միլիոն դոլարով

Աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը վաճառվում է 300 միլիոն դոլարով

25 Մարտ 2023 11:53
Մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորները տարհանվել են

Երևանի մետրոպոլիտենը Հայաստան-Թուրքիա հանդիպման հետ կապված կաշխատի հատուկ ռեժիմով

25 Մարտ 2023 11:25
Մոսկվայից ժամանելուն պես Արցախի նախագահը մերձավորներին երկու որոշման մասին է հայտնել․ ԶԼՄ

Մոսկվայից ժամանելուն պես Արցախի նախագահը մերձավորներին երկու որոշման մասին է հայտնել․ ԶԼՄ

25 Մարտ 2023 11:02
Փոխարժեքները Հայաստանում. դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է

Հայաստանում մարտի 25-ի փոխարժեքները. դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ

25 Մարտ 2023 10:48
Սպասվում են տեղումներ․ եղանակը Հայաստանում և Արցախում

Սպասվում են տեղումներ․ եղանակը Հայաստանում և Արցախում

25 Մարտ 2023 10:21
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը
Արցախ

Խաղաղապահները դիրքավորվել են առաջխաղացում իրականացրած ադրբեջանցիների բարձունքում

26 Մարտ 2023 00:02

Խաղաղապահներն ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար բանակցություններ են վարում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։  «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Կարդալ
5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը
Առողջություն

5 ամենօրյա սովորություն, որոնք մեզ ավելի շատ են վնասում, քան ծխելը

25 Մարտ 2023 23:32

Մեր առողջությունը մեր ձեռքերում է. այս պարզ ճշմարտությունը արժե հիշել: The Voice -ն առանձնացրել է մի շարք վտանգավոր սովորույթներ։ Նստակյաց...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ