Հայաստանի Հանրապետության տարածքում 29-31-ը, փետրվարի 1-2-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:
Արցախում այսօր ցերեկը սպասվում է +9-ից +12 աստիճան տաքություն: Հունվարի 30-ի գիշերը սպասվում է -1-ից +2 աստիճան տաքություն, իսկ ցերեկը՝ +9-ից +12 աստիճան տաքություն: