Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց հետո ԿԽՄԿ-ն այսօր կիսված ընտանիքների չորրորդ ուղերդն է կազմակերպել։ Այս մասին հայտնում են Արցախի «Հանրային» հ/ը-ից։
Մարդասիրական կազմակերպությունը Ստեփանակերտից Գորիս է տեղափոխել 15 քաղաքացիների, որից 2-ը՝ ուղեկցորդ։
ԿԽՄԿ միջնորդությամբ հակառակ ուղղությամբ ևս քաղաքացիներ կտեղափոխվեն Արցախ՝ վերամիավորվելու իրենց ընտանիքներին։