Առաջիկայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ չեն լինի։ Ցանկացած քննարկման արդյունավետություն ապահովող պայմաններ են պետք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մենք չենք կարող հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպման։ Դրանք պետք է անցկացվեն կոնկրետ հարցեր քննարկելու համար։ Հիմա գնդակը Ադրբեջանի կողմում է, բոլորը պետք է ստիպեն Ադրբեջանին կատարել իր պարտականությունները»,-հայտարարել է Արցախի պետնախարարը։
Ներսիսյանը նշել է, որ պատերազմից հետո Բաքուն ցանակնում է ամրապնդել իր հաջողությունները, սակայան հայկական կողմը ևս կարմիր գծեր ունի։
Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել մարտի 1-ին հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։