Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվություննէ տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը, հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է Ադրբեջանի Պն-նկրկին խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՀ ՊՆ-ն նշել է, որ ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում: