«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրություններ է հավաքում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար, 2 շաբաթվա ընթացքում 25 000 դտորագրություն է հավաքել։ Ստորագրահավաքի միջանկյալ տվյալները ներկայացնելիս՝ հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
««Հայաքվեի» հետ կապված ոգևորությունն ամբողջ երկրով մեկ շարունակվում է։ «Հայաքվեն» տարածվում է։ Երևանից տարածվելով՝ այն հասել է երկրի բոլոր սահմանամերձ շրջաններ»,-նշել է Չալաբյանը։
Նախաձեռնությունը ԱԺ ներկայացնելու համար 50 հազար ստորագրություն է անհրաժեշտ, որը հավաքելու համար ԿԸՀ-ն շարժմանը տվել է 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը:
Հուլիսի 8-ին Armenia Today-ը հայտնել էր, որ ստորագրահավաքի առաջին 5 օրերի ընթացքում նախաձեռնությունը հավաքել է մոտ 15 հազար ստորագրություն։ «Ազատ Արցախ-Հայաքվե» շարժման ստորագրահավաքը մեկնարկել է հունիսի 29-ին։