Երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորել են Արցախի Հանրապետության օրը:
ՀՀ երկրորդ նախագահը իր ուղերձում
գրել է, որ այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը։
ՀՀ երրորդ նախագահն իր ուղերձում
նշել է, որ միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:
«Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում»,- նշել է Սարգսյանը: