Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները։
«Ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», – ասված է հայտարարության մեջ։
Ուկրաինան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին:
Ավելի վաղ Արցախում նախագահի ընտրությունները «դատապարտել են» նաև ԵՄ-ն և Ադրբեջանը։
Սեպտեմբերի 9-ին փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: