ԵՄ-ն հայտարարել է որ չի ճանաչում սեպտդմբերի 9-ին Ստեփանակերտում կայաած նախագահի ընտրությունների «սահմանադրական» շրջանակները։
«Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակները, որոնց շրջանակներում դրանք իրականացվել են» , – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիրա Մասրալին։
Միևնույն ժամանակ Մասրալին նշում է, որ ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել փաստացի ղեկավարության շուրջ, որն ունակ է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ։
Սեպտեմբերի 9-ին փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: