Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հերքել է ադրբեջանցիների կողմից իրեն բերման ենթարկելու մասին լուրերը և հայտարարել, որ ինքը գտնվում է Արցախում, հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այսօր ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր ադրբեջանցիների կողմից Շահրամանյանին կալանավորելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ Շահրամանյանը մի խումբ պաշտոնյաների հետ կմնա Ստեփանակերտում մինչև սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած մարտերի և Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների որոնման ավարտը։