Կառավարության «Հումանիտար կենտրոն»ից ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ շուրջ 58 հազար անձ օգտվել է պետական աջակցությամբ տրամադրված կեցավայրերից:
Սանոսյանը ներկայացրել է մարդկանց բաշխվածությունն ըստ մարզերի՝
Արագածոտնի մարզ՝ 4093
Արարատի մարզ՝ 18 234
Արմավիրի մարզ՝ 8064
Գեղարքունիքի մարզ՝ 4919
Լոռու մարզ՝ 4487
Կոտայքի մարզ՝ 22150
Շիրակի մարզ՝ 3598
Սյունիքի մարզ՝ 5540
Վայոց Ձորի մարզ՝ 2285
Տավուշի մարզ՝ 3189
Նախարարը ներկայացրել է նաև այն համայնքները, որտեղ ավելի շատ են մարդիկ տեղաբաշխված, մասնավորապես՝
Աշտարակում՝ 3000
Մասիսում՝ 10 000
Արտաշատում՝ 5000
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։