Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս, «Հումանիտար կենտրոնում» ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Նրանք «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից և միջազգային պաշտպանության ներքո են գտնվում», – նշեց նա՝ շեշտելով, որ հատուկ պաշտպանությունը տարածվում է թե ՀՀ-ի, թե դրա տարածքներից դուրս:
Սարգսյանը տեղեկացրեց, որ թեև կարգավիճակը տրվել է մեկ տարի ժամկետով, սակայն ունի երկարաձգելու հնարավորություն: Կարգավիճակը տրվելու է ինքնաշխատ եղանակով և հատուկ դիմումի կարիք չկա: Բացառություն են կազմելու միայն, նրանք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն:
Մանրամասները՝ տեսանյութում: